«Ուրախությունից ավելի ծանր կարող է լինել միայն բարձրանալը». Ժաննա Բուտուլյան

17:43   4 մայիսի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակած լուսանկարում երիտասարդ դերասանուհին կանաչ գույնի կոստյում է կրում։ Ժաննան հավաքել է մազերն ու նախընտրել է վառ դիմահարդարում։ «Որախությունից ավելի ծանր կարող է լինել միայն բարձրանալը»,- մեկնաբանություններում գրել է Ժաննան։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին տոպ էր կրում եւ պիջակ։ Ժաննա Բուտուլյանը հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ Նա խոշոր աքսեսուար էր ընտրել՝ ականջօղ, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հետեւորդները դրական խոսքեր էին գրել․ «Կրակոտ»։



© NEWS.am STYLE