Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ համերգին արքայազն Հարին մասնակցել է առանց հղի Մեգան Մարքլի

12:46   4 մայիսի, 2021

Արքայազն Հարին մասնակցել է Լոս Անջելեսում Ջենիֆեր Լոպեսի, Սելենա Գոմեսի եւ Բեն Աֆլեքի մասնակցությամբ «Vax Live» բարեգործական համերգին։ Սասեքսի դուքսը միջոցառմանը մասնակցել է առանց կնոջ՝ Մեգան Մարքլի, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, գրում է Daily Mail-ը։

Համերգի ընթացքում արքայազն Հարին բեմ է բարձրացել՝ արժանանալով հանդիսատեսի ծափահարություններին։ «Մեզանից յուրաքանչյուրը հիասքանչ է»,- հավաքավածներին ասել է արքայազնը։

Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցից հետո բարեգործական համերգին նրա հանրային ելույթը դարձել է առաջինը։  

Սասեքսի դուքսերի սկանդալալին հարցազրույցը թողարկվել է այն ժամանակ, երբ հանգուցյալ արքայազն Ֆիլիպը գտնվում էր հիվանդանոցում։ Հարցազրույցում Հարին եւ Մեգանը պատմել են պալատում բարդ կյանքի մասին։

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ամուսնացել են 2018թ․-ին։ 2019թ․-ի մայիսի նրանք որդի են ունեցել, որին տվել են Արչի անունը։ Նախորդ տարվա հունվարին զույգը հայտնել է թագավորական պարատականություններից հրաժարվելու եւ ֆինանսապես անկախ դառնալու որոշման մասին, ավելի ուշ տեղափոխել ԱՄՆ։



© NEWS.am STYLE