Տղա՞, թե՞ աղջիկ. L’One-ը երրորդ անգամ հայր է դարձել

13:12   4 մայիսի, 2021

Black Star-ի նախկին արտիստ Լեւան Գորոզիան (L’One) երրորդ անգամ հայր է դարձել։ Նրա կինը՝ Աննան, աստղին եւս մեկ երեխա է պարգեւել։

«Կյանքում իմ ամենակարեւոր 3 միավորանոցը։ Շնորհակալություն ամենի համար։ Սիրո մասին աշխարհի բոլոր երգերը քեզ»,- Instagram-յան էջում գրել է ռեփերը։ Աննայի հղիության մասին հայտնի է դարձել միայն փետրվարին. մինչ այդ ամուսինները սպասվող համալրման մասին լուրը գաղտնի էին պահում։ Աննան եւ Լեւանն այժմ մեծացնում են որդուն՝ Միշային եւ դստերը՝ Սոֆիկոյին։

View this post on Instagram

A post shared by Леван Горозия (@l_one_mars)

Նախորդ ամիս արտիստը վերջապես կարողացել է պայմանավորվել Black Star-ի հետ ու վերադարձնել բոլոր կոմպոզիցիաների եւ կեղծանվան իրավունքները։ Արտիստն արդեն իսկ մեծ համերգ է ունեցել Մոսկվայում։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE