«Աննկարագրելի». Սոնա Ռուբենյանի ամառային լուքը

23:42   4 մայիսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ երգչուհին սպիտակ զգեստ է կրում։ Սոնան արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ծղոտե լայնեզր գլխարկ, պայուսակ, արեւային ակնոց եւ վզնոցներ։ Մեկնաբանություններում օգտատերերը նրան հաճոյախոսություններ են արել. «Սիրուն Սոնա», «աննկարագրելի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին գունավոր ու փայլուն հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախընտրել վառ դիմահարդարում։ Երգչուհու էջը լի էր հիացական մեկնաբանություններով. «Ամենասիրուն աղջիկ», «շքեղ»։



© NEWS.am STYLE