ԱՄՆ-ում դատարանը Քեւին Սփեյսիի անանուն զոհին հարկադրել է հրաժարվել հայցից

14:17   4 մայիսի, 2021

Նյու Յորքում դատարանը անանուն հայցվորին, որը դերասան Քեւին Սփեյսին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ, հարկադրել է բացահայտել անունը, հայտնում է Deadline-ը։

Հայցվորի (նա հանդես է գալիս CD ինիցիալներով) փաստաբանի խոսքով՝  դա նշանակում է հետ վերցնել հայցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։

Սակայն СD-ի կողմից հայցից հրաժարվելը չի նշանակում, որ Սփեյսիի դեմ գործը կկարճվի. դերասանի ոտնձգությունների մասին առանց անունը թաքցնելու հայտարարել է Էնթոնի Ռեփը, որը ենթադրյալ միջադեպի պահին 14 տարեկան է եղել։ Սփեյսին փորձել է օգտագործել մեղադրանքներն ու խոստավանել, որ հոմոսեքսուալ է։

«Այս պատմությունն ինձ տղամարդկություն է ներշնչել պատմել իմ կյանքի այլ բաների մասին։ Ես սիրահարվել եմ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց, ռոմանտիկ հարաբերություններ ունեցել երկուսի հետ էլ։ Հիմա ես ընտրություն եմ կատարել հօգուտ հոմոսեքսուալության»,- ասել է դերասանը։

Սեքս սկանդալը, որի կենտրոնում հայտնվել է դերասան Քեւին Սփեյսին, բարձրացել է 2018թ․-ի աշնանը։ Նրան մեղադրել են նվազագույնը 15 մարդու նկատմամբ ոտձնգությունների եւ բռնաբարության համար, այդ թվում 9 մարդ, որոնց հետո Փեյսին աշխատել է «Թղթե տնակ» սերիալի աստղծման վրա։



© NEWS.am STYLE