«Հիասքանչ». Լուսինե Թովմասյանի եթերային կերպարը

12:49   5 մայիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների մայրիկը եթերային զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուսինե Թովմասյանն արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել. «Սիրուն», «հիասքանչ»։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանը սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Գեղեցկուհի մայրիկն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Երեկվա միակ լուսանկարը, ինչը նշանակում է, որ լավ օր էր»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները նրան հոճոյախոսություններ էին գրել․ «Փայլում եք»։



© NEWS.am STYLE