Վառ շրջազգեստ ու նվազագույն շպար. Մարիամ Ադամյանի հրապուրիչ կերպարը

18:41   4 մայիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է կանաչ շրջազգեստի հետ։ Մարիամ Ադամյանն արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ժամացույց, ականջօղեր։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Մարիամն արձակել էր գեղեցիկ հարդարված մազերն ու նախապատվություն  տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ Դերասամուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել. «Սիրուն»։

Գլխավոր լուսանկարը՝ @theeiconn

 



© NEWS.am STYLE