Չենինգ Տատումն ու նրա նախկին կինը դատական վեճ ունեն «Սուպեր Մայք» ֆիլմաշարի գումարի պատճառով

20:38   4 մայիսի, 2021

TMZ-ի տեղեկությունների՝ Չենինգ Տատումի նախկին կինը՝ դերասանուհի եւ պարուհի Ջենա Դուանը, դատարան է դիմել՝ պահանջելով կիսել ֆիլմաշարի եկամուտները, որոնք նաեւ ու Տատումը ստեղծել են դեռ ամուսնության ընթացքում։  

Առայժմ չի հաղորդվում, թե ինչ գումար է պահանջվում հայցով, հայտնի է միայն, որ դերասանի նախկին կինը մասնակցել է ֆիլմի ամենակարեւոր գործընթացներից մեկին՝ նախագծի գլխավոր խորեոգրաֆի աշխատանքի ընդունելուն։ Տատումի ու Դուանի պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում հերթական դատական գործի հետ կապված տեղեկատվությունը։

View this post on Instagram

A post shared by Channing Tatum (@channingtatum)

«Սուպեր Մայք»-ը վարձույթի է հանձնվել 2012թ․-ին։ Ստանալով քննադատների ֆանտաստիկ արձագանքները եւ բավական մեծ գումար հավաքելով՝  այն վերածվել է ֆիլմաշարի։

Մերկապարողի պատմությունը, որը որոշակիորեն հիմնված է Չենինգ Տատումի կյանքի իրական փաստերի վրա, հաջողությամբ հեռարձակվում է Լաս Վեգասում, իսկ վերջերս HBO-ն հայտնել է ֆիլմի մոտիվներով իրապատում-շոուի թողարկման մասին։

Նոր նախագծով կզբաղվեն օրիգինալ «Սուպեր Մայք»-ի պրոդյուսերները։ Շոուի շրջանակներում մասնակիցները ոչ միայն կզարգացնեն գրավչությունն ու կլավացնեն ֆիզիկական վիճակը, այլեւ կպայքարեն իրենց վախերի դեմ։

 



© NEWS.am STYLE