Հրապարակվել են Եղիսաբեթ II թագուհու 3-ամսյա ծոռի նոր լուսանկարները

22:16   4 մայիսի, 2021

31-ամյա արքայադուստր Եվգենիան Instagram-ում կիսվել է հուզիչ լուսանկարներով, որոնցում պատկերված է նրա ամուսինը՝ Ջեքը, իրոնց փոքրիկի՝ Ավգուստ Ֆիլիպի հետ։ Եղիսաբեթ II թագուհու թոռնուհու ամուսինը դարձել է 35 տարեկան։ Ի պատիվ տարեդարձի էլ հրապարակվել է գրառումը։

«Դու բացառիկ ես... Ծնունդդ շնորհավոր, իմ սեր», - հրապարակումը քնքշորեն մակագրել է արքայադուստր Եվգենիան։

Կադրերում երջանիկ հայրը կերպարանք է ընդունել երեք ամսեկան Ավգուստի հետ։ Լուսանկարներից մեկում Ջեքը երեխային մեջքով է պահել տեսախցիկին։ Սպիտակ ժակետւ վրա ասեղնագործած է տղայի անունը։

Փոքրիկը՝ Ավգուստ Ֆիլիպ Հոուք Բրուքսբենկը, ծնվել է փետրվարի 9-ին արքայադուստր Եվգենիայի եւ նրա ամուսնու՝ գինեգործ Ջեք Բրուքսբենկի ընտանիքում: Տղան թագավորական գահի հերթում զբաղեցրել է տասնմեկերորդ տեղը։ Նա հետեւում է իր մորը, որը տասներորդն է:



© NEWS.am STYLE