Ուկրիաինացի ռադիկալները Բաստայի նկատմամբ «որս» են սկսել

10:04   5 մայիսի, 2021

Ուկրիաինացի ռադիկալները Բաստայի՝  Վասիլի Վակուլենկոյի նկատմամբ «որս» են սկսել Կիեւում։ Այդ մասին նրանք հայտնել են «Facebook» սոցիալական ցանցի իրենց էջերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» Ղրիմը։

«Հենց հիմա Կիեւում՝ «Մոկո» ռեստորանում, նստած է Ռուսաստանի քաղաքացի Վասիլի Վակուլենկոն՝ Բաստան։ Բաստային թույլ են տվել երկիր մուտք գործել՝ անկախ նրանից, որ նա նախկինում Ղրիմ է այցելել։ Կիեւում Բաստայի համերգը նախատեսված է հունիսի վերջին։ Եվ ես ձեզ շատ եմ խնդրում գրել ու խոսել այդ ամոթալի միջադեպի մասին»,- գրել է Սերգեյ Ստերնենկոն՝ նշելով, որ ռեփերը մասնակցել է տոնական միջոցառումներին, որոնք նվիրված են թերակղզու՝ Ռուսաստանի կազմում ներառվելուն։

Մեկ այլ ակտիվիստ Ռոման Սինիցինը հայտնել է, իբրեւ տեձրին մայիսի 2-ին բռնել են Կիեւի կենտրոնում, սակայն նա փախել է։ Սինիցինը հավելել է, որ պատրաստ է 200 դոլարով գնել տեղեկատվություն երգչի մասին։

 



© NEWS.am STYLE