Բեն Աֆելքին ծանոթությունների հավելվածում արգելափակել են խաբեբայության կասկածների պատճառով

11:23   5 մայիսի, 2021

Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը կրկին միայնակ է եւ ակտիվորեն երկրորդ կեսին որոնում է համացանցում։ Միայն թե ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. դերասանի էջն արգելափակել «Raya» անունով ծանոթությոնների կայքում, որն օգտագործում են հայտնիները։ Դերասանն ու բլոգեր Նիվին Ջեյը հետաքրքրված են եղել միմյանցով, սակայն աղջիկը կարծել է, թե իր հետ փորձում է ծանոթանալ ոչ թե արտիստը, այլ ինչ-որ մեկն, ով ստեղծել է հայտնի դերասանի կեղծ էջը։ Արդյունքում Նիվինն Աֆելքին մերժել է հանդիպել, իսկ նրա էջն արգելափակվել է։

Դերասանը որոշել է բլոգերի մասին գրել Instagram-ում։ «Նիվին, ինչո՞ւ ես ջնջել մետչն ինձ հետ։ Դա ես եմ»,- վիդդեոհաղորդագրության մեջ նշել է Աֆլեքը։

Դրանից հետո նիվին Ջեյը TikTok-ում հոլովակ է հրապարակել, որում ներողություն է խնդրել հոլիվուդյան դերասանից։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք Աֆլեքը շանս ունի ամուր հարաբերություններ կառուցել երիտասրդ գեղեցկուհու հետ։



© NEWS.am STYLE