12:14 26 սեպտեմբերի, 2013Մադոննայի եւ Սթիվեն Քլյայնի «գաղտնի նախագծի»՝ Secret Project Revolution-ի պրեմիերան կայացել է ամերիկահայ Լարի Կակոսյանի նյույորքյան պատկերասրահում:

17 րոպե տեւողությամբ սեւ-սպիտակ ֆիլմի առաջին հանդիսատեսների թվում են եղել Լինդսի Լոհանը, Շոն Պենը եւ աստղի ընկերները:

Մադոննան սեթեւեթել է նախկին ամուսնու՝ Շոն Պենի հետ: Լավ է, որ երգչուհու ընկերը՝ 27-ամյա Բրահիմ Զայբաթը, չի հայտնվել պրեմիերային:

Լինդսի Լոհան եւ Սթիվեն Քլյայն

Նախագիծը, որի վերջաբանը Սարտրից մեջբերում է, հեղափոխության մանիֆեստ է, ազատության եւ, իհարկե, ամբողջ աշխարհի մարդկանց միավորող սիրո տոն:

Հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմը Art for Freedom լայնածավալ արշավի նախագծերից մեկն է միայն, որի շրջանակում արդեն թողարկվել է նույնանուն առցանց-ծառայությունը: Դրա օգնությամբ օգտատերերը կարող են ներկայացնել սեփական հոլովակները, երաժշտությունը, բանաստեղծություններն ու լուսանկարները, որոնք խոսքի ազատության կոչ են անում:
