«Հեքիաթային». Արփի Գաբրիելյանի լուսանկարը որդու հետ

10:39   5 մայիսի, 2021

Երգիչներ Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, արդեն 10 ամսական է։

Այդ առիթով երիտասարդ մայրիկը որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որում գրկել է լայն ժպտացող փոքրիկին։ «Իմ հեքիաթ»,- հրապարակումը մակագրել է Արփին։ Դերասանուհու էջը լի է հաճոյախոսություններով, հետեւորդները փոքրիկին մաղթել են առողջ ու երջանիկ մեծանալ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին պատկերված էր ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Լուսանկարն արվել էր Մոսկվայում։ Զույգը, որը մեծացնում է որդուն, գրկախառնված էր։ Մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE