«Маска» նախագծի պրոդյուսերը հայտնել է, թե ինչու Գարիկ Մարտիրոսյանը նոր եթերաշրջանի ժյուրիի կազմում չի եղել

12:24   5 մայիսի, 2021

«Маска» նախագծի առաջին եթերաշրջանում Գարի Մարտիրոսյանը ժյուրիի կազմում էր, սակայն երկրորդ եթերաշրջանում հրաժարվել է մասնակցել վարկանիշային նախագծին, եւ նրան փոխարինել է Ալեքսանդր Ռեւան։ Նախագծի պրոդյուսսեր Յուլյա Սումաչեւան հայտնել է, թե ինչն է եղել պատճառը։ 

«Գարիկը հրաժարվել է կորովաիրուսի հետուանքով, շատ էր անհանգստանում, որ կարող է հիվանդանալ ու չի ցանկացել ռիսկի դիմել»,- Instagram-յան էջում ընթերցողների հարցչն պատասխանելով՝ նշել է նախագծի պրոդյուսերը։

Հայտնի է, որ «Маска» շոուն երրորդ եթերաշրջան կունենա, այն կմեկնարկի 2022թ․-ի փետրվարի 13-ին։ Այդ մասին հայտնել է НТВ-ի գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնը։ Մեդիամենեջերը մասնակցել է «Звезды сошлись» հաղորդման նկարահանումներին, որը թողարկվել է շոուի եզրափակչից անմիջապես հետո։ Նա նաեւ հայտնել է, որ նախագծի երկրպագուները ստիպված չեն լինի մինչեւ հաջորդ տարի սպասել շոուի ներ հերոսներին, քանի որ ամանորյա գիշերը հեռուստաալիքը կցուցադրի «Новогодняя Маска»-ն։



© NEWS.am STYLE