Օլգա Բուզովան հրել է Ֆիլիպ Կիրկորովի երկույթի հյուրին

13:47   5 մայիսի, 2021

«Դոմ 2»-ի նախկին հաղորդավարուհի Օլգա Բուզովան հրել է կնոջը, որը ցանկացել է իր հետ լուսանկարվել Ֆիլիպ Կիրկորովի երեկույթի ընթացքում։ Երգիչը մասշտաբային երեկույթ էր կազմակերպել իր պատվին, որին մոտ 300 մարդու է հրավիրել։

Հաղորդավարուհին գրեթե ուղիղ եթեր էր վարում տոնից՝ Stories բաժնում հրապարակելով ամենն, ինչ տեղի էր ունենում իր շուրջը։ Բուզովան ցույց է տվել, թե ինչպես է ուրախացել աստղերի շրջապատում, գրում է «7 days»-ը։

Ինչ-որ պահի պարահրապարակում հյուրերից մեկը Բուզովային խնդրել է համատեղ լուսանկար անել։ Աստղի արձագանքը կտրուկ է եղել. նա հրել է կնոջն ու շտապել նրանից հեռու գնալ։ Ընդ որում, նրա դեմքի արտահայտությունն այնպիսին էր, կարծես ինչ-որ զզվելի բանի էր բախվել։ Դրա պատճառով համացանցում Օլգային «մեծամիտ դուրսպրծուկ» են անվանում, իբրեւ նա այնպիսի հայտնի մարդ չէ, որ շրջապատի նկատմամբ իրեն նման բան թույլ տա։

Նման սկանդալները Բուզովայի համար այնքան էլ տեղի չեն, քանի որ նա շուտով կներկայացնի իր նոր շոուն։ Հաղորդավարուհին հրաժարվել է «Դոմ 2»-ի նկարահանումներից սեփական հաղորդումը վարելու օգտին։ Ըստ լուրերի՝ արդեն շուտով կսկսվեն նախագծի առաջին թողակումների նկարահանումները։



© NEWS.am STYLE