Zara-ն կոսմետիկայի շարք է թողարկել

14:39   5 մայիսի, 2021

Zara-ն կոսմետիկայի շարք է ներկայացրել։ Դրա վրա աշխատել է վիզաժիստ Դիանա Քենդալը, որը համագործակցել է Marc Jacobs Beauty եւ Tom Ford Beauty ապրանքանիշերի հետ։ Zara Beauty շարքի համար նա դիմահարդրամն եւ մատնահարդարման համար ապրանքներ է ստեղծել, որոնց շարքում են կապույտ շրթներկեր, տոնային միջոցներ, բալզամներ, յուղեր, բրոնզերներ եւ եղունգի խնամքի միջոցներ։

Հավաքածուն ավելի քան 130 նրբերանգ է ներառում։ Ապրանքները կվաճառվեն վերաշմակված նյութերից պատրաստված փաթեթավորմամբ։ Բացի այդ՝ կսմետիկան չի թեստավորվում կենդանիների վրա։ Առցանց խանութի օգտատարերը կարող են վիրտուալ ձեւով փորձել ցանկացած երանգ։ Zara-ն այդ նպատակով հատուկ ծրագիր է ստեղծել։ Դրանում կներառվեն նաեւ կոսմետիկայի օգտագործման վերաբերյալ խորհուրդներ։ Առաջին գովազդային արշավի նկարահանումներին, որի պատասխանատուն կրկին Դիանա Քենդալն է եղել, հրավիրել են լուսանկարիչներ Քրեյգ Մակդինին, Դեւիդ Սիսմին, Մարիո Սորենտիին  եւ Սթիվեն Մայզելին։



© NEWS.am STYLE