Մեգան Մարքլը մանկական գիրք է գրել

15:56   5 մայիսի, 2021

Մեգան Մարքլը մանկական գիրք է գրել։ Դրա հիմքում բանաստեղծությունն է, որը նա նվիրել է ամուսնուն՝ արքայազն Հարիին եւ որդուն՝ Արչիին Հայրերի օրը։ Գիրքը ստացել է «Նստարանը» անունը։ Դրանում Մարքլը մայրական տեսանկյունից նկարագրում է հայրերի ու որդիների միջեւ հատուկ կապը։

View this post on Instagram

A post shared by randomhousekids (@randomhousekids)

««Նստարանը սկսվել է որպես բանաստեղծություն, որը ես գրել եմ ամուսնուս համար Հայրերի օրը՝ Արչիի ծնվելուց մեկ ամիս անց։ Այդ բանաստեղծությունն իսկական պատմություն է դարձել։ Քրիստիան Ռոբինսոնը (նկարազարդող) ջրաներկով գեղեցիկ պատկերազարդումներ է արել, որոնք արտացոլում են հայրերի ու որդիների միջեւ հարաբերությունների ուրախությունն ու հարմարավետությունը։ Դա հատկապես կարեւոր էր ինձ համար, եւ ես ու Քրիստիանը շատ ենք աշխատել՝ ցույց տալու համար, որ այս յուրահատուկ կապը նույնն է բոլորի համար։ Հույս ունեմ՝ «Նստարանը» արձագանք կգտնի յուրաքանչյուր ընտանիքում, ինչպես իմի դեպքում»,- ասել է Մարքլը։



© NEWS.am STYLE