«Նուրբ». Մարինկա Խաչատրյանի գարնանային կերպարը

15:12   5 մայիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին հետաքրքիր պրինտով շապիկ է կրում, որը համադրել է պիջակի հետ։ Մարինկան, որն այս շրջանում նկարահանում է «Երկուսով» հեռուստասերիալում, արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարում նախընտրել։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ արեւային ակնոցը։ Հետեւորդները դերասանուհուն հաճոյախոսություններ են գրել․ «Նուրբ»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սեւ գույնի, ուսերը բաց, երկարափեշ զգեստ, ինչ ավելի էր ընդգծել նրա գեղեցկությունը։ Նրա մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր վառ շպարին։ Մարինկայի կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը։ Դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան․ «Չքնաղ», «Սիրուն», «Շքեղ», «Աննկարագրելի»։



© NEWS.am STYLE