«Սիրուն մայրիկ». Մարտայի ոճային լուքը

16:11   5 մայիսի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնեկով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, սպիտակ, պուտավոր զգեստ է կրում։ Մարտան այն համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Սիրուն մայրիկ»։

Օրերս հրապարակված լուսանկարում Մարտան միջին երկարության զգեստ էր կրում, որը համադրել էր երկարաճիտների հետ։ Երգչուհին հավաքել էր մազերն ու բնական շպար էր նախընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Հրապարակումը մակագրված չէր։



© NEWS.am STYLE