17:41 5 մայիսի, 2021ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սոնան սպիտակ բլուզ է կրում։ Հաղորդավարուհին արձակել է մազերը, նախընտրել է բնական շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Սոնա Հովհաննիսյանը կերպարն ամբողջացրել է աքսեսուարով՝ վզնոցով։ «Եթե հենց հիմա կարողանայիր լինել աշխարհի ցանկացած վայրում, որտե՞ղ կլինեիր»,- մեկնաբանություններում գրել է հաղորդավարուհին, իսկ հետեւորդները չեն մոռացել հաճոյախոսություններ գրել նրան. «Տիկնիկ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սոնան սեւ գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Ռեփեր Միշոյի կինն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։