Տատյանա Բրուխունովան պատմել է, թե երբ է սկսվել սիրավեպը Եվգենի Պետրոսյանի հետ

19:46   5 մայիսի, 2021

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, հետեւորդներին զարմացրել է անսպասելի խոստովանությամբ։ Պարզվում է՝ նրա ու Եվգենի Պետրոսյանի հարաբերությունները սկսվել են տաս տարի առաջ։

Բրուխունովան Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին, եւ օգտատերեից մեկը նրան հարցրել է՝ արդյոք նա ամուսնուն օգնում է հագուստ ընտրելիս։ Ի պատասխան նա նշել է, որ հագուստը, որով Պետրոսյանը վերջին տաս տարվա ընթացքում հայտնվում է հանրության շրջանում, իր ձեռքի գործն է։  

Брухунова сделала неожиданное признание об отношениях с Петросяном

Բրուխունովան դրանով փաստացի խոստովանել է, որ եղել է ոչ միայն հումորիստի օգնականն, այլեւ անձնական ոճաբանը, երբ վերջինս ամուսնացած է եղել Ելենա Ստեպանենկոյի հետ։

Պետրոսյանը գործընկերոջից՝ Ելենա Ստեպանոնկոյից բաժանվել է 2018թ․-ի աշնանը։ Ամուսինները միասին ապրել են 33 տարի։ Արդեն հաջորդ տարի Պետրոսյանը գաղտնի ամուսնացել է երիտասարդ օգնականի հետ։ 2020թ․-ի մարտի 13-ին ծնվել է զույգի որդին՝ Վահանը։

Պետրոսյանի ամուսնալուծությունն ուղեկցվել սկանդալով, որի պատճառն ունեցվածքը կիսելն էր։ Բացի այդ՝ առաջին ամիսների ընթացքում Բրուխունովան ստիպված է եղել արձագանքել հեյթեների քննադատությանը, որոնք նրան մեցադրում էին հումորիստների հարաբերությունների փլուզման համար։



© NEWS.am STYLE