«Պարզ ու սիրուն». Տաթեւ Հովակիմյանի ֆոտոշարքը

18:41   5 մայիսի, 2021

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Տաթեւն արձակել է մազերն ու նախընտրել է բնական շպար։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերում է կատարել․ «Հետ նայիր ու տես, թե որքան ես ինձ պետք: Տես իմ երկար գիշերների ձգվող արթնությունը, Չենք հանդիպի այլևս,մեր միջև հեռավորությունն է՝ Մի կյանքից ավել ձգվող,մի կյանքից ավել ձգվող... Ռումի»։ Հետեւորդները դրական խոսքեր են գրել․ «Անասելի պարզ ու սիրուն»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Տաթեւը սեւ տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպարով է։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Ամենասիրուն եւ յուրահատուկ»։

Լուսանկարը՝ @vm_artpage



© NEWS.am STYLE