Դեմի Մուրի եւ Բրյուս Ուիլիսի կրտսեր դուստրն ամուսնանում է

20:08   5 մայիսի, 2021

Դեմի Մուրի եւ Բրյուս Ուիլիսի 27-ամյա դուստրը՝ Տալուլան, օրերս հայտնել է 31-ամյա արտիստ եւ ռեժիսոր Դիլոն Բասի հետ նշանադրության մասին։ Նա Ինստագրամյան էջում լուսանկաների շարք է հրապարակել, որոնցում սիրելին ծնկի է գալիս նրա առաջ ու խնդրում ձեռքը։ «Լիատակար վստահությամբ»,- դերասանուհին այսպես է մեկնաբանել նշանադրության լուսանկարները։

View this post on Instagram

A post shared by tallulah (@buuski)

Ավելի ուշ Տալուլան կարճ հոլովակ է հրապարակել, որում ցույց է տվել հուզմունքից դողացող ձեռքը, որի մատնեմատին երեւում է խոշոր, փայլուն քարով նշանադրության մատաինին։ «Ձեռքերս դեռ դողում են։ Ես հարսնացու եմ»,- հրապարակումը մակագրել է Տալուլան։ Դիլոնը եւս հայտնել է անձնական կյանքում փոփոխության մասին։ Նա մի քանի կադր է հրապարակել, որոնք արվել են նշանադրության օրը եւ հերթական անգամ սեր է խոստովանել Տալուլային․ «Վերջապես կարող եմ քեզ հարսնացուս անվանել։ Անսահման սիրում եմ քեզ, դու իմ լավագույն ընկերն ես»։

Դեմի Մուրի եւ Բրյուս Ուիլիսի կրստեր դստերն արդեն իսկ հասցրել են շնորհավորել նրա քույրերը՝ Ռումերն ու Սքաութը։ «Անհավանական ոգեեւորված եմ սիրո այս ուրախալի տոնով։ Եղբայր, բարի գալուստ Ուիլիս ընտանիք»,- գրել է Սքաութը։ «Սիրում եմ այս խենթերին։ Շնորհավորում եմ ձեզ եւ սիրում եմ նույնքան անսահման, որքան հուզված եմ տեղի ունեցածից»,- հավելել է Ռումերը։

View this post on Instagram

A post shared by Scout laRue Willis (@scoutlaruewillis)

Տալուլա Ուիլիսը եւ Դիլոն Բասն իրենց սիավեպի մասին հայտնել են մեկ տարի առաջ՝ 2020թ․-ի փետրվարին։ Նրանք այդ ժամանակվանից սկսծ ակտիվորեն համատեղ լուսանկարներ են հրապարակում սոցիալական ցանցորում եւ միմյանց սեր խոստովանում։

Таллула Уиллис и Диллон Басс

Ի դեպ, ամուսնալուծությունից հետո Տալուլայի ծնողները՝ Դեմի Մուրն ու Բրյուս Ուիլիսը, հիանալի հարաբերություններ են պահպանել։ Նրանք մինչ օրս հաճախ են միասին ժամանակ անցկացնում երեք դուստրերի հետ, իսկ նախորդ տարի կարանտինն անցկացնում էին նույն տանը։ Բրյուսը նաեւ երկու դուստր ունի ֆոտոմոդել Էմմա Հեմինգից, որի հետ ամուսնացել է 2009թ․-ին։

Լուսանկարները՝ Getty Images/Instagram

 



© NEWS.am STYLE