Սոնա Ռուբենյանը՝ առանց շպարի

22:39   5 մայիսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Սոնան հավաքել է մազերը, գլխաշոր է կրում։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոցները։ Երգչուհին շպարված չէ։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ երգչուհին սպիտակ զգեստ էր կրում։ Սոնան արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ծղոտե լայնեզր գլխարկ, պայուսակ, արեւային ակնոց եւ վզնոցներ։ Մեկնաբանություններում օգտատերերը նրան հաճոյախոսություններ էին արել. «Սիրուն Սոնա», «աննկարագրելի»։



© NEWS.am STYLE