Gucci-ն, «BrandZ»-ի վարկածով, ճանաչվել է իտալական ամենաարժեքավոր ապրանքանիշը

18:36   6 մայիսի, 2021

«Kantar» մարքեթինգային հետազոտությունների գործակալությունը ներկայացրել է 2021թ․-ին իտալական երեսուն ամենաարժեքավոր ապրանքանիշերի ցանկը։ Երրորդ անգամ անընդմեջ առաջատար է դարձել Gucci-ն։ Տարվա ընթացքում դրա արժեքը մեծացել է 12 տոկոսով՝ մոտ 33,8 միլիարդ դոլար, գրում է WWD-ն։

«100-ամյակի տարում առաջատար դառնալը խորհրդանշում է ապրանքանիշի՝ արդիականությունը պահպանելու կարողությունը, եւ ես կարծում եմ, որ դա Gucci-ի ամենաուժեղ կողմերից է»,- հայտարարել է Gucci-ի փոխնախագահ եւ հաճախորդների հետ փոխգործակցության գծով տնօրեն Ռոբերտ Տրիֆուսը՝ նշելով ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեի ներդրումը։

Ցանկում են հայտնվել նաեւ Prada-ն, Fendi-ն, Bottega Veneta-ն, Armani-ն, Bvlgari-ն եւ Salvatore Ferragamo-ն։

BrandZ ցանկը ձւեավորվում է ապրանքանիշերի ֆինանսական ցուցանիշների եւ սպառողների հարցման վերլուծության հիման վրա։

Ավելի վաղ Gucci-ն «Lyst» առցանց հարթակում ներառվել է 2021թ․-ի սկզբի ամենահայտնի ապրանքանիշերի ցանկում։



© NEWS.am STYLE