«Տարբերվող ու յուրահատուկ». Աննա Դովլաթյանի երեկոյան կերպարը

21:38   5 մայիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիկտասարդ մայրիկը բաց վարդագույն զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Աննան արձակել է մազերն ու բնական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել է պայուսակը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Տարբերվող ու յուրահատուկ»։

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին վարդագույն հագուստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախընտրել էր արտահայտիչ շպար։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Շատ գեղեցիկ տեսք ունեք», «տիկնիկ»։



© NEWS.am STYLE