«Թող ձեր կողքին լինեն արժանի մարդիկ, ովքեր ձեր կյանքը կգունավորեն, կծաղկեցնեն, կսիրեն»․ Սոֆի Դեւոյանի եւ սիրելիի նոր ֆոտոշարքը՝ ԱՄՆ-ից

20:34   5 մայիսի, 2021

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր ֆոտոշարք է հրապարակել, որում կերպարանք է ընդունել սիրելիի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կարդերն արվել են ԱՄՆ-ում։ Զույգը պատկերված է ծաղիկների գեղեցիկ դաշտում։ Հրապարակմանը կից Սոֆին խոսել է երազանքների, դրանց իրականանալուց, սիրված ու գնահատված լինելուց։

«Ծաղիկները երբեք շատ չեն լինում։

Հեքիաթային սիրունություն էր) անակնկալ ձևով հայտնվեցի ծաղիկների անծայրածիր դաշտում ու չէի հավատում, որ իրական են։ Սենց տեսարան տեսել էի ֆիլմերում ու այսօր ուզում եմ, որ դուք նույնպես տեսնեք ու վայելեք այս գունավոր գեղեցկությունը։

Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հասկանա որ մեր մտքերը, երազանքները կատարվելու սովորություն ունեն)

Ճիշտ երազեք, իսկական, ուժեղ...

Երազեք գործեք և դրանք մի օր անպայման կդառնան իրականություն։

Թող ձեր կողքին լինեն արժանի մարդիկ ովքեր ձեր կյանքը կգունավորեն, կծաղկեցնեն, կսիրեն

Աղջիկներ մենք արժանի ենք ամենասիրուն կյանքին!!!», - գրել է նա։



© NEWS.am STYLE