Թափանցիկ զգեստ, բեմական կերպար․ Իվետա Մուկուչյանի լուսանկարը

23:38   5 մայիսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իվետան կրում է ժանյակավոր, սպիտակ գույնի, երկարափեշ զգեստ, որն ընդգծում է նրա հիանալի կազմվածքը։ Երգչուհին վառ շպարով է, վարսերը հյուսված են։ Իսկ հրապարակմանը կից դիմելով երկրպագուներին Իվետան գրել է․ «Իսկ Դուք զգացե՞լ եք նոր հայկական սիրո ալիքը: Դիտե՞լ եք «Մեծ հայկական հարսանիքը», - գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Իվետան սեւ, նախշերով զարդարված հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ «Որքան շատ ես խնամքով մոտենում սեփական նախագծերիդ, քան այլ բաների վրա ժամանակ վատնելուն, այնքան ամեն բան ավելի ճշգրիտ ընթացք է ունենում եւ վայելում ես աշխատանքիդ պտուղները»,- գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել․ «Գեղեցիկ աղջիկ»։

 



© NEWS.am STYLE