Մեգան Մարքլը հաղթել է բրիտանական լրատվամիջոցի դեմ դատական գործը

11:36   6 մայիսի, 2021

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հաղթել է բրիտանական «The Mail on Sunday» պարբերականի դեմ դատական գործը, որը հրապարակել էր հորն ուղղված նրա նամակի բովանդակությունը։ Պարբերականը մի քանի հոդված է հրապարակել, որոնցում մեջբերել է այն։, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Меган Маркл с отцом Томасом

Նամակը գրվել է 2018թ․-ին։ Մեգաննն ապացուցում էր, որ նամակի բովանդակությունը մասնավոր տեղեկատվություն է, ինքն այն հրապարակելու թույլտվություն չի տվել, իսկ The Mail on Sunday-ի հոդվածները չեմ համապատասխանում իրականությունն ու նվաստացնում են նրա արժանապատվությունը, հայտնում է Guardian-ը։

2019թ․-ին արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը դատական հայց էին ներկայացրել Mail on Sunday-ը եւ դրա հրատարակչի՝ Associated Newspapers-ի դեմ։ Սասեքսի դուքսը հայտնել էր, որ դա ստիպված քայլ է ըննդեմ քարոզչության։ Պարբերականը հրապարակել էր դքսուհու՝ հորն ուղղված նամակը՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ 

Դատարանը համաձայնել է Մեգան Մարքլի փաստաբանների փաստարկների հետ, որ Քենսինգթոնյան պալատի մամուլի քարտուղար Ջեյսոն Քնաուֆը նամակի կազմմանն առնչություն չի ունեցել՝ դրանով իսկ վերջակետ դնելով գործում։

Меган Маркл с отцом Томасом

Մեգան Մարքլը հոր՝ Թոմաս Մարքլի հետ լարված հարաբերություններ ունի դեռ այն ժամանակներից, երբ հայրը բաժանվել է մորից։ Դքսուհու հարաբերությունները չեն ստացվել նաեւ նոր ընտանիքի հետ. Մեգանն ու Հարին հրաժարվել են թագավորական պարտականություններից ու լքել են Անգլիան։ Սասեքսի դուքսը վերջին անգամ հայրենիք է մեկնել պապիկի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը մասնակցելու։ Դա նրա առաջին այցն էր 2020թ․-ի մարտին, երբ նա կնոջ ու որդու հետ Կանադա էր տեղափոխվել։



© NEWS.am STYLE