Միշտ ոճային․ Իվետա Մուկուչյանի լուսանկարը

12:12   6 մայիսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Իվետան այն համադրել է բարձրակրունկների հետ։ Երգչուհին հավաքել է մազերը, հագուստի գույնի պայուսակ ընտրել։ Նրա ձեռքին ծաղկեփունջ է։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իվետան կրում էր ժանյակավոր, սպիտակ գույնի, երկարափեշ զգեստ, որն ընդգծում էր նրա հիանալի կազմվածքը։ Երգչուհին վառ շպարով էր, վարսերը հյուսված էին։ Իսկ հրապարակմանը կից դիմելով երկրպագուներին Իվետան գրել էր․ «Իսկ Դուք զգացե՞լ եք նոր հայկական սիրո ալիքը: Դիտե՞լ եք «Մեծ հայկական հարսանիքը»։



© NEWS.am STYLE