Գարիկ Խարլամովը ֆլեշմոբ է կազմակերպ ի աջակցություն գիրացած Ուիլ Սմիթի

15:04   6 մայիսի, 2021

Ռուս դերասան Գարիկ Խարլամովը «Instagram» սոցիալական ցանցում ֆլեշմոբ է սկսել՝ հետեւորդներին կոչ անելով աջակցել ամերիկացի դերասան Ուիլ Սմիթին, որը նկատելիորեն գիրացել է։

«Ընկերներ, կիբերհարձակում։ Եկեք Ուիլ Սմիթին գրենք, որ նա համակրելի է եւ այս հրապարակման մեկնաբանություններում ռուսական բաղադրատոմսեր տեղադրենք։ Այդ կարգավիճակում տղամարդկանց հարկավոր է աջակցել։ Դա ես եմ ձեզ ասում, սկսեցինք»,- գրել է Խարլամովը։

View this post on Instagram

A post shared by Гарик Харламов (@garikkharlamov)

«Նա ցանկացած տեսաքով համակրելի է»,- գրել է օգտատերերից մեկը։ «Երբ ամռանը գնացել ես գյուղ՝ տատիկի մոտ»,- կատակել է հետեւորդներից մեկը։

 



© NEWS.am STYLE