Քիմ Քարդաշյանն ու Շերը կոչ են անում միանալ Հայաստանի եւ Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների ընդլայնման նախագծին

12:49   6 մայիսի, 2021

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Շերը, Էրիկ Էսրաիլյանը եւ շատ այլ հայտնի հայեր կոչ են արել միանալ «Teach For Armenia» նախաձեռնությանը՝ Հայաստանում ու Արցախում ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնման համար։

«Հինգշաբթի՝ մայիսի 6-ին «Teach For Armenia»-ն առցանց միջոցառում կանցկացնի՝ #HopeForArmenia, որը նվիրված է Հայաստանի ու Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների հասանելիության ստեղծման աշխատանքին»,- ասված է հրապարակվապ պրոմո-հոլովակի մեկնաբանություններում։

«Ղեկավարելու, ոգեշնչելու, վերականգնելու իմ հերթն է։ Իմ հերթն է հույս ստեղծելու։ Ձեր հերթն է աջակցելու ուսանողներին Հայաստանում եւ Արցախում»,- նշում են հոլովակի հերոսները։

 



© NEWS.am STYLE