«Էսպիսի նկարներ հաճախ տեղադրում ենք այն պահին, երբ բացարձակ էսպիսի տեսք չունենք». Արեւիկ Ուդումյան

14:55   6 մայիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով սոցիալական ցանցերի կեղծ իրականությանը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը շքեղ զգեստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Հետաքրքիր է չէ՞, որ էսպիսի նկարներ հաճախ տեղադրում ենք այն պահին, երբ բացարձակ էսպիսի տեսք չունենք։ Դուք հավատո՞ւմ եք սոցիալական ցանցերում տեսածին, ես` գնալով ավելի քիչ։ Բարի լույս, ոչ ֆեյք մարդիկ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր որդու հետ։ «Այ էսպիսի շաբաթ բոլորիս։ Վախեցրեք չարերին, ուրախացրեք բարիներին։ Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «հրաշալի լուսանկար», «շատ գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE