«Որտեղից այսքան գեղեցկություն». Իրինա Այվազյանի լուսանկարը

21:39   6 մայիսի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Իրինան բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է կարմիր պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերը, կարմիր կոշիկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել․ «Ինչքան սիրուն եք, որտեղից ձեզ այսքան գեղեցկություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վանդակավոր պիջակ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր գլխարկը։ Իրինան լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել․ «Գեղեցկուհի», «հիասքանչ»։



© NEWS.am STYLE