«Նուրբ հայուհի». Սիլվա Հակոբյանի երեկոյան լուքը

17:17   6 մայիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կապույտ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի պիջակի հետ։ Սիլվան, որը մեծացնում է դստերը՝ Միլային, բարձրակրունկներ է կրում ու արձակել է մազերը։ Երգչուհին նախապատվություն է տվել վառ շպարին։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Նուրբ հայուհի»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու եւ դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան գրկել էր փոքրիկին, երիտասարդ մայրիկը դասական կերպարում էր։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին նրանց․ «Շատ գեղեցիկ եք», «հիասքանչ ընտանիք»։



© NEWS.am STYLE