Պարզ ու ոճային․ Տաթեւ Հովակիմյանի լուսանկարը

20:14   6 մայիսի, 2021

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հրաճուրիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին երկար զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Տաթեւը արձակել է մազերը, բնական շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում է խոշոր գլխարկը։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր երկարաճիտների հետ։ Տաթեւն արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերում էր կատարել․ «Հետ նայիր ու տես, թե որքան ես ինձ պետք: Տես իմ երկար գիշերների ձգվող արթնությունը, Չենք հանդիպի այլևս,մեր միջև հեռավորությունն է՝ Մի կյանքից ավել ձգվող,մի կյանքից ավել ձգվող... Ռումի»։ Հետեւորդները դրական խոսքեր են գրել․ «Անասելի պարզ ու սիրուն»։



© NEWS.am STYLE