Բաստան արձագանքել է ուկրաինացի ռադիկալների կողմից իր նկատմամբ հայտարարված «որսին»

19:01   6 մայիսի, 2021

Ռուս ռեփեր Բաստան (Վասիլի Վակուլենկո) արձագանքել է ուկրաինացի ռադիկալների կողմից իր նկատմամբ հայտարարված «հետախուզմանը»։ Նա Ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել։

«Շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացել են ինձ համար։ Ամեն ինչ լավ է, պետք չէր անհանգստանալ, ողջ եմ, առողջ, կապի մեջ։ Բոլորին գրկում եմ, շնորհակալ եմ, առողջ եղեք»,- «Շտապ» նշմամբ հոլովակում ասում է նա։

Մայիսի 5-ին ուկրաինացի ռադիակալները պարգեւ էին խոսոտացել Բաստայի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար, երբ նրան նկատել էին Կիեւում։ Մասնավորապես, «Աջ սեկտոր» էքստրեմիստական կազմակերպության Օդեսայի բաժնի նախկին ղեկավար Սերգեյ Ստերնենկոն հայտնել էր, որ Ուկարաինայում արտիստի հետագա տեղաշարժման մասին տեղեկատվության համար «քաղաքացիները, որոնք անտարբեր չեն, պատրաստ են արդեն մոտ հազար դոլար տալ»։ Մեկ այլ ռադիկալ Ռոման Սինիցինը հայտնել էր, որ մայիսի 3-ին Բաստային գրեթե հաջողվել է բռնել, սակայն «նա փախել է»։ Նա հայտարարել է, որ պատրաստ է 200 դոլար տալ նրան, ով կհայտնի, թե որտեղ է գտնվում ռուս ռեփերը։

2017թ․-ի սեպտեմբերին Ուկարինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է Բաստայի մուտքը երկիր։ Որոշումը կայացվել է «պետության անվտանգություն ապահովելու նպատակով»։ Հատուկ ծառայությունն այդ որոշումը կայացրել է այն պատճառով, որ Բաստան ելույթ է ունեցել Ղրիմում։



© NEWS.am STYLE