19:39 6 մայիսի, 2021«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Ծաղկային պրինտ գարնա՞ն համար։ Իսկ ով չի՞ սիրում ծաղկային լավ պրինտ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինեն եթերային զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուսինե Թովմասյանն արձակել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ Մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ էին գրել. «Սիրուն», «հիասքանչ»։