«Ազատության արձան». Վոլոչկովան մուսուլմանական երկրում Ռամադանին մերկ լուսանկարվել է լողափին

20:53   6 մայիսի, 2021

Մեծ թատրոնի նախկին պրիմա պարուհի Անաստասիա Վոլոչկովան արդեն մի քանի օր է՝ հանգստանում է Մալդիվյան կղզիներում, ուր ավելի վաղ ժամանակ էր անցկացնում նաեւ երգչուհի Անի Լորակը։

Վոչոլկովան հանգիստն անցկացնում է իր առեղծվածային սիրելիի՝ Օլեգի հետ՝ չմոռանալով նաեւ երկրպագուների մասին, որոնց հաճախ ուրախացնում է պրովոկացիոն լուսանկարներով ու տեսանյութերով, որոնք հրապարակում է Ինստագրամյան էջում։

Մի քանի ժամ առաջ նա հերթական գայթակղիչ հոլովակն է հրապարակել, որում լողափին պատկերված է ամբողջովին մերկ՝ մարմինը ծածկելով միայն հովազի պրինտով պարեոյով։ «Այնպսի երջանկություն է արթանալ նման դրախտային գեղեցկության, ներդաշնակության մեջ, սիրելիի գրկում եւ ուրախությամբ։ Առավոտյան սուզվել օվկիանոսը։ Ձեզ հետ կիսվում եմ մեր մալդիվյան կղզու գեղեցկությամբ»,- գրել է շիկահեր պարուհին։

View this post on Instagram

A post shared by Анастасия Волочкова (@volochkova_art)

Որոշ հետեւորդներ նրան գովել են հնարամտության ու գեղեցկության համար, ինչպես նաեւ համեմատել Ազատության արձանի հետ։ Միայն թե նրանք քիչ են եղել, հետեւորդների մեծ մասը չի կիսել աստղի հիացմունքը եւ նույնիսկ քննադատել նրան լողափին նման ֆոտոշարքի համար։

«Դուք ընկե՞լ եք ու հարվածել գլուխը։ Դա մուսլումանական երկիր է, ուր այժմ Ռամադան սուրբ ամիսն է, իսկ դուք լողափին մերկ եք։ Ինչպիսի անարգանք այլ երկրի կրոնի, սովորույթների եւ ավանդույթների հանդեպ։ Անամոթ», «Այս կինն ամոթ չունի», «սահամանափակ կին, կարող է արդեն ամբողջության մերկանալ։ Միեւնույն է, արդեն ամբողջ երկիրը քեզ տեսել է բոլոր կողմերից»,- գրել են նրանք։

 



© NEWS.am STYLE