Նոր Սուպերմենը կլինի սեւամորթ. ստեղծողները նաեւ փնտրում են սեւամորթ ռեժիսոր եւ սցենարիստ

22:07   6 մայիսի, 2021

Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Սուպերմենի մասին հաջորդ ֆիլմում գլխավոր դերը բաժին կհասնի սևամորթ դերասանին։ Առայժմ հայտնի չէ, թե ով է խաղալու պաշտամունքային սուպերհերոսին. շատերը խաղադրույք են կատարել Մայքլ Բ. Ջորդանի «Սեւ հովազի» աստղի վրա, սակայն ինքը հերքել է այդ տեղեկությունը: Այժմ լուրեր են պտտվում, որ ֆիլմի ստեղծողները պրոտագոնիստի դերը կտան քիչ հայտնի դերասանին։

Սեւամորթներ կլինեն նաեւ նոր ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը։ Հաղորդվում է, որ սցենարով կզբաղվի Տա-Նեհիսի Կոութսը՝ գրքերի եւ կոմիքսների հեղինակ, որը Marvel-ի համար ստեղծել է Վականդայի աշխարհը: Warner Bros.-ն ունի ռեժիսորի պաշտոնի մի քանի թեկնածու․ The Hollywood Reporter-ի տվյալներով ՝ նրանք են Սթիվեն Քեյփլ կրտսերը («Քրիդ-2»), Ջասթին Դիլարդը («Օտարը»), Ռեջինա Քինգը («Մեկ գիշեր Մայամիում»), Բարրի Ջենկինսը («Լուսնի լույսը») եւ Շակա Քինգը («Հուդան եւ սեւ Մեսիան», որը ստացել է երկու «Օսկար»): Շատ հավանական է, որ նրանցից մեկը նույնպես կզբաղեցնի ռեժիսորական աթոռը։

Սեւամորթ Սուպերմենն առաջին անգամ կհայտնվի էկրաններին, սակայն DC-ի կոմիքսներում արդեն կա նման կերպար՝ այլընտրանքային տիեզերքի հերոս Կալվին Էլիսը, որը ներկայացվել է 2009 թվականին: Կոմիքսի հեղինակը խոստովանել է, որ սեւ սուպերհերոսի ստեղծման համար իրեն ոգեշնչել է Բարաք Օբաման, այդ պատճառով Էլիսը սովորական կյանքում ԱՄՆ-ի նախագահն է:



© NEWS.am STYLE