Մի՞թե հաշտվել են։ Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Մեգանի եւ Հարիի որդու ծննդյան օրը

23:14   6 մայիսի, 2021

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի առաջնեկը՝ Արչին, մայիսի 6-ին նշում է իր երկրորդ ծննդյան օրը: Վաղ առավոտից ամուսինները մեծ թվով շնորհավորանքներ են ստանում ընկերներից ու մտերիմներից։ Սասեքսի դուքսի հարազատները հրապարակավ շնորհավորել են երիտասարդ ժառանգին։ Հնարավոր է, այս կերպ թագավորական ընտանիքի անդամները պարզապես ցույց են տվել աշխարհահռչակ անգլիական քաղաքավարություն, եւ գուցե Վինձորների բարդ հարաբերություններում վերջապես ջերմություն է նկատվում:

Թագավորական ընտանիքից առաջինն Արչիին շնորհավորել է նրա մեծ նախատատը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Լոնդոնի ժամանակով առավոտյան 7-ին նորածին ամուսինների արխիվային լուսանկարը հայտնվել է Բուքինգհեմյան պալատի Instagram-ի պաշտոնական էջում:

«Արչի Մաունթբեն-Վինձորին մաղթում ենք երջանիկ երկրորդ ծննդյան օր», - կարճ մակագրված է հրապարակումը։

Թագուհու օրինակին հետեւել է նաեւ Հարիի հայրը՝ արքայազն Չարլզը կնոջ՝ Քամիլայի հետ, որոնք ներկայացրել են 2019 թվականի լուսանկարները, որտեղ Արչին, Հարին եւ Չարլզը միասին են պատկերված: Շնորհավորանքը նույնպես մի քանի խոսք էր։ Սակայն Չարլզի բաժանորդներից շատերը դժգոհ էին, որ նա շնորհավորել է Արչիին եւ անտեսել արքայազն Ուիլյամի դստերը՝ Շառլոտայի ծննդյան օրը, որը տեղի է ունեցել չորս օր առաջ:

Փոքրիկ արքայազնի պապիկից անմիջապես հետո շնորհավորել է հորեղբայրը՝ արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ։

 



© NEWS.am STYLE