Մարմինը պատրաստում ենք լողափային սեզոնին. դեմքի մաշկի խնամք

19:10   8 մայիսի, 2021

Մեզանից շատերն աշնանը եւ ձմռանը չեն մտածում մարմնի խնամքի մասին, իսկ տաք եղանակի մոտենալուն զուգահեռ ցանկանում ենք անթերի տեսք ունենալ: Ամենից առաջ այդ վերաբերում է մաշկի խնամքին: Եթե ձեր մաշկի վիճակը ձեզ համար իսկապես կարեւոր է, խորհուրդ ենքտալիս հետեւել մի քանի կանոնի.

1. Մաշկը մաքրեք ամեն օր: Շատերը կարծում են, որ ամեն առավոտ եւ երեկո սառը ջրով դեմքի մաշկը լվանալը բավարար է: Բայց ջուրը չի կարող ամբողջությամբ մաքրել կոսմետիկայի մնացորդները կամ օրվա ընթացքում մաշկի վրա կուտակված կեղտը: Այդ պատճառով հարկավոր է դեմքը մաքրել հատուկ միջոցներով: Դա կարող է լինել ամենօրյա սքրաբը կամ դեմքի համար փրփուրը:

2. Որոշ կանայք ընդհանրապես տոնիկ չեն օգտագործում: Բայց զուր, քանի որ միայն տոնիկը կարող է չորացնել յուղոտ եւ խոնավեցնել՝ չոր մաշկը: Տոնիկը կարելի է փոխարինել խոտաբույսերից պատրաստված թուրմով (օրինակ՝ երիցուկի):

3. Խոնավեցրեք մաշկը: Ամենակարեւորը՝ որակյալ կոսմետիկ միջոցներ օգտագործեք: Դրանք կարելի է գնել ցանկացած խանութում: Ընտրության հնարավորությունը մեծ է: Կամ պարզապես շատ միրգ ու բանջարեղեն կերեք: Օրինակ՝ վարունգ, կարտոֆիլ, ավոկադո, ելակ եւ այլն: Կարող եք նաեւ ցանկացած դեղատանը գնել մաշկի համար նախատեսված կոսմետիկ կավ: Այն կարելի է օգտագործել շաբաթը 1-2 անգամ: Քսում եք դեմքին, 15 րոպե անց լվանում»:



© NEWS.am STYLE