Ինչի հետ համադրել եւ ինչպես կրել սպիտակ վերնաշապիկը

20:17   9 մայիսի, 2021

Խիստ ոճի, կիպ վերնաշապիկները դուրս են եկել նորաձեւությունից, իսկ դրանց տեղը եկել են օվերսայզներն ու ասիմետրիկները: Ընդհանուր առմամբ, այս իրը կարելի է համատեղել ամեն ինչի հետ, սակայն կա վտանգ, որ ավելորդ ծավալ կհաղորդի կազմվածքին՝ թաքցնելով բարեմասնությունները։

Կիսաշրջազգեստի հետ

Ծավալուն վերնաշապիկով գոտկատեղն ընդգծելու ամենադյուրին ճանապարհը կիսաշրջազգեստի հետ համադրել է։ Դուք կարող եք վերնաշապիկի միայն մի եզրը դնել կիսաշրջազգեստի տակ, կամ ընտրել ավելի դասական տարբերակը։

Զգեստի փոխարեն

Երկար վերնաշապիկ հեշտությամբ կարող է փոխարինել ձեր զգեստին։ Մենք առաջարկում ենք այն կրել երկար բաճկոնով, որը հիշեցնում է տղամարդկանց ձեւվածք եւ արտահայտիչ կոշիկներով: Կերպարը կլրացնեն մեծ ակնոցները եւ փոքր պայուսակը:

Թրենչի հետ

Բազմաշերտ եւ բազմաբնույթ կերպարներ, ինչպես ցույց է տվել կուտյուրային նորաձեւության շաբաթը․ ամռան գլխավոր թրենդն է: Ընտրեք ասիմետրիկ երկար տրենչ, լայն տաբատ եւ մեկ գունային գամմայով աքսեսուարներ, իսկ կերպարը ավարտին կհասցնի սպիտակ վերնաշապիկը:

Սպորտային կոշիկներով

Աղջիկները, ովքեր նախընտրում են ավելի հանգիստ ոճ, խորհուրդ ենք տալիս oversize նկարազարդված վերնաշապիկը համադրել կարճ տաբատի եւ մեծ սպորտային կոշիկների հետ: Այս ձեւով Դուք կարող եք հանգիստ գնալ եւ հանդիպել ընկերների հետ, կամ ինչ-որ նորաձեւ երեկույթի։

 

 

Աղբյուրը՝ ELLE



© NEWS.am STYLE