«Շատ եմ ուզում քնել». Բուզովան, արցունքներն աչքերին, տեսանյութ է հրապարակել վերակենդանացման բաժանմունքից (վիդեո)

10:11   7 մայիսի, 2021

Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան կապ է հաստատել հետեւորդների հետ լուրերից հետո, որ շտապ վիրահատության է ենթարկվել։ 

«Կներեք, որ կապի դուրս չէի գալիս։ Երեկ շատ երկար ժամանակ ուշքի էի գալիս նարկոզից, մտածում, որ ուշքի կգամ ու ամեն ինչ կպատմեմ։ Բայց մինչ այժմ չեմ կարող դա անել։ Ջերմությունս բարձրացավ։ Ամեն ինչ կարգին է, ես գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո։ Մի փոքր էլ կպառկեմ, քանի որ շատ եմ ուզում քնել։ Գլխավորը, որ մայրս ու հայրս գիտեն՝ ամեն ինչ լավ է։ Մի անհագստացեք, ամեն ինչ կարգին է»,- արցունքներն աչքերին՝ ասել է Օլգան։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Առայժմ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել հաղորդավարուհու հետ։ Ի դեպ, առաջինը տագնապ էին բարձրացել Բուզովայի երկրպագուները։ «Դոմ 2»-ի աստղը շատ ակտիվ կյանք է վարում սոցիալական ցանցերում։ Երբ Օլյան գրեթե մի ամբողջ օր կորել էր հետեւորդների տեսադաշտից, նրանք մեծ աղմուկ էին բարձրացել։ Կարճ ժամանակ անց երգչուհու ներկայացուցիչները հայտնել են, որ Օլյան, իսկապես, գտնվում է հիվանդանոցում։

 



© NEWS.am STYLE