Քիմ Քարդաշյանն արտասվել է՝ ընտանեկան իրապատում-շոուի փակման մասին հայտնելով նկարահանող խմբին

11:23   7 մայիսի, 2021

14 տարի եթերում եւ խելահեղ վարկանիշ․ այս ամենը «Keeping Up With The Kardashians» իրապատում-շոուի 19 եթերաշրջանի մասին է։ Հենց այդ պատճառով էլ Քարդաշյան քույրերի համար շատ դժվար է հրաժեշտ տալ նախագծին։ Այն մասին, որ այս եթերաշրջանը վերջինը կլինի, ընտանիքը հայտնել է նկարահանող խմբին, եւ այդ դրվագը հայտնվել է շոուի նոր թրեյլերում։

Խմբին որոշման մասին հայտնել է Քրիս Ջենները․ «Չկա ավելի պարզ եղանակ դա ասելու, քան պարզապես անելն այն, ինչ հարկավոր է, քանի որ մենք բոլորիդ շատ ենք սիրում։ Դա նման է սպեղանին հանելելուն, բանց մենք պարզապես ցանկանում էինք անձամբ ասել ձեզ, որ այլեւս չենք նկարահանելու շոուն»,- ասել է Քրիսը։ Արտասվել են բոլորը՝ ե՛ւ Քարդաշյան քույրերը, ե՛ւ նկարահանող խմբի անդամները։

View this post on Instagram

A post shared by Kris Jenner (@krisjenner)

Շոուի ավարտից եւ E! ցանցի հետ պայմանագրի ավարտից հետո ընտանիքը կտեղափոխվի Disney Hulu ալիք, ուր նրանց աշխատանք է սպասվում նոր սերիալի վրա, որը եթեր կհեռարձակվի այս տարվա ավարտին։



© NEWS.am STYLE