Կաթվածի մասին լուրերից հետո Ալեքսանդր Մարշալը մեկնաբանել է իր հիվանդության մասին տեղեկությունները

12:42   7 մայիսի, 2021

Մարտի սկզբին համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե Ալեքսանդր Մարշալը շտապ հոսպիտալացվել է եւ գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ Լրատվամիջոցները գրում էին, որ արտիստը կաթված է տարել։ Այսօր ռուս երգիչն առաջին անգամ մեկնաբակել է հիվանդության մասին լուրերը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։  

«Ինձ հետ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Կաթված չի եղել, պարզապես բարձրացել էր ճնշումս»,- հայատարարել է երգիրը։ Նրա խոսքով՝ «լրագրողներն ամեն ինչ չափազանցրել են», երբ իրեն տեսել են հիվանդանոց գնալիս։ Երգիչը հավելել է, որ շարունակում է աշխատանքը նոր երգերի վրա։

Արտիստը նաեւ հայտնել է, որ համավարակի ընթացքում գրեթե աշխատանք չի ունեցել, սակայն այժմ աստիճանաբար վերադառնում է սովորական կյանքին եւ կրկին համերգներ է ունենում, թեեւ ոչ այնքան հաճախ։ Մարշալը նաեւ արել է ամեն ինչ, որ համավարակի ընթացքում իր թիմը քաղցած չմնա, նա իր գրպանից երաժիշտներին աշխատավարձ է վճարել։



© NEWS.am STYLE