Ջորջ Քլունին մերժել է մոտոցիկլետով շրջելու արքայազն Հարիի առաջարկը

13:48   7 մայիսի, 2021

Դերասան Ջորջ Քլունին մի անգամ Սասեքսի դուքսին ու դքսուհուն հրավիրել է Կոմո լճի մոտ գտնվող վիլլա։ Արտիստն ու արքայազն Հարին պետք է մոտոցիկլետ վարեին, սակայն ռեժիսորը ճանապարհատրանսպորտային պատահարում է հայտնվել։

Լրատվամիջոցները հայտնել են, որ երբ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Կալիֆոռնիա են տեղափոխվել, Քլունի ընտանիքը ցանկացել է հայտնվել նրանց ընկերական շրջապատում։ Ջորջն ու նրա կինը՝ Ամալը, Սասեքսի դուքսի ու դքսուհու հարսանիքի հյուրերի ցանկում են եղել, սակայն աղբյուրները կարծում են, որ ամերիկացնիները գրեթե չէին ճանաչում արքայական զույգին, հայտնում է Mirror-ը։

Ավելի ուշ Հարին եւ Մեգանը «Ազատության ձեռքբերում» կենսագարականի միջոցով հերքել են դա։ Նրանք հայտարարել են, որ ամուսնությունից առաջ մի քանի անգամ ժամանակ են անցկացրել Քլունի ընտանիքի հետ։ Գրքում նշվում է, որ հարսանիքից մի քանի ամիս անց թագավորական զույգը գնացել է Իտալիայում գտնվող դերասանի վիլա։

Prince Harry, Duke of Sussex and Meghan, Duchess of Sussex, pose with their newborn son Archie Harrison Mountbatten-Windsor

Հարին ու Ջորջը սիրում են մոտոցիկլետ վարել, եւ դուսքը հույս է ունեցել հոլիվուդյան աստղի հետ մոտոցիկլետ վարել։ Սակայն արքայազնի ցանկությունն իրականություն չի դարձել․ նրանց այցից առաջ դերասանը հոսպիտալացվել է Սարդինիայում վթարի հետեւանքով։ 

Վթարը լուրջ չի եղել, սակայն Քլունիին ժամանակ էր հարկավոր վերականագնվելու համար։ Հարին հիացել է ռեժիսորի մոտոցիկլետների հավաքածուով եւ վարել այն, բայց առանց Ջորջի։ Նրա փոխարեն Սասեքսի դուքսին ընկերակցել է նրա թիկնապահը։

Աղբյուրը՝ Riafan

 



© NEWS.am STYLE