«Այնքան ոգեշնչված եմ Մոսկվայում զբոսանքով». Լիա Զախարյանի լուսանկարը

12:12   7 մայիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Մոսկվայում։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Լիան սպորտային կոշիկներ է ընտրել, արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Այնքան ոգեշնչված եմ Մոսկվայում այսօրվա զբոսանքով, որ կորցրել եմ խոսելու ունակությունս»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին կարճ զգեստ էր կրում, որը համադրել էր պիջակի հետ։ Նա սեւ երկարաճիտներ էր ընտրել, հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ շպարը։ «Լիան ու նրա հյուսքերը»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE