«Մարդը ողջ է ու կա, քանի նրան հիշում ենք․ անգամ մի սովորական խատուտիկը կարող է սիրո մի աստղածաղիկ դառնալ, եթե հիշում ես». Նազենի Հովհաննիսյան

14:39   7 մայիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Օհանավանում արված լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

««Խատուտիկ սովորական»- էսպես է հանդիպում Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող այս բույսը... մի օր երևի կպատմեմ նրա օգտակար ու կարևոր հատկանիշների մասին:

Բայց այսօր հաստատ կասեմ մի բան, բոլորովին էլ սովորական խատուտիկ չէր, այլ՝ արտասովոր, Հայրիկիս տնկած այգու և նրա կարոտից աճած խատուտիկներ էին. արտասովոր գեղեցիկ ու պարզապես՝ արտասովոր:

Իմ կյանքի վիկիպեդիայում ես նրանց այդպես էլ կանվանեի. խատուտիկ արտասովոր...

Հ.Գ Մարդը ողջ է ու կա, քանի մենք նրան հիշում ենք: Անգամ մի սովորական խատուտիկը կարող է սիրո մի աստղածաղիկ դառնալ, եթե հիշում ես...

Ու ես ժպտում եմ նրան, միշտ ժպտում եմ:

Օրը սկսեք ձեր սիրելի մարդկանց հիշելով) ո՞վ առաջինը ձեր մտքին եկավ... նրան Սեր ուղարկեք»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։



© NEWS.am STYLE