Ֆեմինիստներն արքայազնի համբույրի պատճառով պահանջում են խմբագրել «Սպիտակաձյունիկը»

14:01   7 մայիսի, 2021

ԱՄՆ-ում «SFGate»-ի ֆեմինիստ լրագրողները պահանջել են խմվագրել «Սպիտակաձյունիկը» հեքիաթը։ Պատճառն իսկական սիրո համբույրն է։ Նրանք դրանում հանցանք են նկատել․ իբրեւ հեքիաթային մաչոն անպատկառ է․ նա քնած գեղեցկուհուն համբուրել է «առանց համաձայնության»։

Հեղինակները կարծում են, որ Disney-ը պետք է վերափոխի հեքիաթի սցենարը, որպեսզի երեխաներն անարդար քայլերը չկրկօրինակեն։

Այդ պահանջին առաջինն արձագանքել են Ֆրասիանյում։ Figaro-ի լրագրողների շրջանում այս պահանջը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել․ «Ինչպե՞ս կարող էին առահասարակ նման միտք ունենալ, լավ է, որ նենգությունը չի բավարարել նոր եզրափակիչ առաջարկելու համար»։

Սրամիտներին արդեն իսկ մեկնաբանություններում են գրում, թե գուցե ավելի լավ է առհասարակ դուրս հանել «ոչ հիասքանչ արքայազնին», թողարկել  հեքիաթի «Սպիտակաձյունիկը 2․0» տարբերակն առանց սկզբի ու ավարտի եւ ապրել երկար եւ երջանիկ, ինչպես հեքիաթում․․․

Բրիտանացիները եւս չեն լռել։ Հաղորդավար Փիրս Մորգանն արթնացած ֆեմինիստներին խնդրել է լռել, քանի որ նրանց աբսուրդային խոսքերը գերազացնում բոլոր հնարավոր սահմանները։

Մորգանը նաեւ պաշտպանել է արքայազնին՝ նրա համբույրը «քաղաքավարի ու նուրբ», իսկ վարքագիծը՝ ասպետական անվանելով․ «Ես թույլ չեմ տա նեղացնել արքայազնին եւ գայլերին թույլ չեմ տա սպանել «Սպիտակաձյունիկին»»։



© NEWS.am STYLE